Ռաուլ Ասենսիոն առաջին անգամ կհրավիրվի ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն պատրաստվում է կարիերայում առաջին անգամ Իսպանիայի հավաքական հրավիրվելուն։

22-ամյա ֆուտբոլիստը հաջողություն է գրանցել «սերուցքայինների» հիմնական կազմում իր դեբյուտային մրցաշրջանում։ Կենտրոնական պաշտպանի հաջողությունները տպավորում են ոչ միայն Կարլո Անչելոտիին, այլև Լուիս դե լա Ֆուենտեին։

Լրագրող Միգել Անխել Դիասի խոսքերով, «Ֆուրիա Ռոխայի» մարզիչն Ասենսիոյին կհրավիրի մարտ ամսվա ուսումնամարզական հավաքին: Սա ֆուտբոլիստի առաջին ելույթն է լինելու ազգային հավաքականում:

Մարտի 20-ին և 23-ին Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում կխաղա Հոլանդիայի հետ։ Ռաուլ Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում։