Հայտնի է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

«Լիվերպուլի» հարձակվողն այս մրցաշրջանում երկրորդ անգամ է նվաճում այս մրցանակը։ Նա 6 հանդիպում է անցկացրել և խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը», չնայած Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն, Պրեմիեր Լիգայում առաջինն է՝ երկրորդ տեղում ընթացող «Արսենալից» առաջ անցնելով 15 միավորով։