Նոր տեղեկություն «Միլանի» դարպասապահի ապագայի վերաբերյալ

Իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է «Միլանի» հիմնական դարպասապահ Մայք Մենյանի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։

«Բանավոր պայմանավորվածություն կա մինչև 2028 թվականի վերջ, հնարավոր է մինչև 2029 թվականը, աշխատավարձի բարձրացումով։Մենյանը ցանկանում է վաստակել որպես առաջատար, ոչ ավելի, քան Լեաուն, բայց ոչ պակաս նրանից: Լեաուն ստանում է հինգ միլիոն, և Մենյանը նույնը կցանկանար:

Պայմանավորվածություն կա, բայց առայժմ «Միլանը» մի փոքր հետաձգել է պայմանագիրը»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի դարպասապահն ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Ակումբի հետ միասին նա դարձավ Իտալիայի չեմպիոն ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանում։