«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան անգլիացի Մեյսոն Մաունթը վերադարձել է հիմնական թիմի հետ լիարժեք մարզումներին: Այս մասին հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
26-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 15-ին Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:2)։
Հիշեցնենք, որ Մաունթն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Չելսիից» 60 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Անգլիայի առաջնության 27 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 33 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։