Մադրիդի «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչը, ով 2025 թվականին կդառնա 40 տարեկան, ասել է, որ պատրաստ է շաբաթական մի քանի հանդիպում անցկացնել՝ չնայած իր տարիքին։
«Վստահ եմ, որ կարող եմ խաղալ երեք օրը մեկ, բայց մարզիչն է որոշում: Կարող եմերկու–երեք հանդիպում անընդմեջ անցկացնել։ Ես ինձ հիանալի եմ զգում և միշտ պատրաստ եմ օգնելու թիմին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող ՖաբրիցիոՌոմանոն։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։