Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան կարող է պաշտոնանկ արվել։ Նրան կարող է փոխարինել Ռոբերտո Մանչինին։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Տիագու Մոտան կարող է հեռացվել, եթե նա չկարողանա հաղթել «Ֆիորենտինայի» դեմ խաղում:
Գլխավոր մարզչի պաշտոնակատարի գլխավոր թեկնածուն համարվում է Ֆրանչեսկո Մագնանելին, ով աշխատում է «բյանկոներիների» երիտասարդական թիմի հետ։ Մասնագետը նախկինում աշխատել է հիմնական թիմի կազմում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ։
Մոտային փոխարինելու տարբերակներից ֆավորիտը Ռոբերտո Մանչինին է, ով աշխատել է Իտալիայի հավաքականի, «Մանչեսթեր Սիթիի» և «Զենիթի» հետ։ Սաուդյան Արաբիայի հավաքականի նախկին մարզչի հետ արդեն բանակցություններ են եղել։