Ջոն վան’տ Սխիպը, որ բոլորովին վերջերս է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հրապարակել է մարտի 16-ին կայանալիք մարզական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
Նա նաև խոսել է հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների մասին։
«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը:
Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում։
Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:
Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:
Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական», – ասել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն: