Ֆերլանդ Մենդին վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը երեք շաբաթ։

Ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի երկրորդ կեսի վերջում վնասել է ձախ ազդրը և փոխարինվել:

Լրագրող Արանչա Ռոդրիգեսի խոսքով՝ Մենդին ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ։

Հիշեցնենք, որ այդ խաղում Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում դուրս թողեց պայքարից «Ատլետիկոյին», և ստացավ 1/4-րդ եզրթափակչում «Արսենալի» հետ մրցելու հնարավորությունը։