EUROPA LEAGUE. «Ատլետիկը» պայքարից դուրս թողեց «Ռոմային»․ այլ արդյունքներ

Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկ» – «Ռոմա» հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

Խաղի հաշիվը առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում բացեց Նիկո Ուիլյամսը, իսկ 68-րդ րոպեին Յուրի Բերչիչը կրկնապատկեց բասկերի առավելությունը։ Երրորդ գնդակը հռոմեացիների դարպասն ուղարկեց Նիկո Ուրիլյամսը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Հյուրերի կազմում 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը։ Հիշեցնենք, որ «Ռոման»  10-րդ րոպեին խաղում էր տասը հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր գերմանացի պաշտպան Մատս Հյումմելսը։

 

Զուգահեռաբար ընթացող խաղերի արդյունքում Ֆրանֆկուրտի «Այնտրախտը» 4:1 հաշվով հաղթեց «Այաքսին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

1/4 եզրափակիչ դուրս եկան նաև «Լացիոն»։ Իտալական ակումբը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Վիկտորիա Պլզենի» հետ հանդիպումը։ «Բուդյո Գլիմտը», չնայած 1:2 հաշվով պարտությանը «Օլիմպիակոսի» հետ խաղում ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ։