Դիդյե Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը Ազգերի Լիգայի հանդիպումների համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն երկար բացակայությունից հետո վերադարձել է Ֆրանսիայի հավաքական։

Հիշեցնենք, որ աշնանը Կիլիան Մբապպեն բաց է թողել ֆրանսիական երկու անընդմեջ հավաք: Մարտին Դեշամի թիմը Ազգերի լիգայի 1/4 եզրափակչում երկու հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հավաքականի հետ։

Մարտի 20-ին և 23-ին կայանալիք խաղերին Ֆրանսիայի հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները։

Դարպասապահներ՝ Լուկաս Շևալյե (Լիլ), Մայք Մաինյան (Միլան), Բրիս Սամբա (Լենս):

Պաշտպաններ՝ Ջոնաթան Կլոս (Նիցա), Լուկաս Դինե (Ասթոն Վիլա), Թեո Էրնանդես (Միլան), Իբրահիմա Կոնատե (Լիվերպուլ), Ժյուլ Կունդե (Բարսելոնա), Բենջամին Պավար (Ինտեր), Ուիլյամ Սալիբա (Արսենալ), Դայոտ Ուպամեկանո (Բավարիա)։

Կիսապաշտպաններ՝ Էդուարդո Կամավինգա (Ռեալ Մադրիդ), Մատեո Գենդուզի (Լացիո), Կուադիո Կոնե (Ռոմա), Ադրիեն Ռաբյո (Մարսել), Օրելիեն Չուամենի (Ռեալ Մադրիդ), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ)։

Հարձակվողներ՝ Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Դեզիր Դուայ (ՊՍԺ), Ռանդալ Կոլո-Մուանի (Յուվենտուս), Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ), Միքայել Օլիսեհ (Բավարիա), Մարկուս Թուրամ (Ինտեր)։