«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ առաջիկա պատասխան խաղի մասին։ Ա
նցած շաբաթ հռոմեացիները սեփական հարկի տակ հաղթեցին՝ 2:1 հաշվով: Դիմակայության ճակատագիրը կորոշվի հինգշաբթի օրը՝ բասկերի խաղադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին։
«Այս անգամ «Ատլետիկը» ավելի ուժեղ կճնշի, բայց մենք գիտենք մեր ուժեղ կողմերը: Մեր մրցակիցն ուժեղ է, դիմացկուն և կոմպակտ, բայց մենք պետք է սեփական ֆուտբոլ խաղանք։ Վաղը մենք կհարձակվենք և կպաշտպանվենք թիմով։ Շատ կարևոր է ամրապնդել թույլ կողմերը։ Շատ բան կարող է տեղի ունենալ խաղի ընթացքում, բայց ես գիտեմ, որ «Ատլետիկը» շատ ավելի ակտիվ է լինելու առաջ, քան նախորդ շաբաթ»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում TMW-ն։