Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Կլարենս Զեեդորֆը քննադատել է ֆուտբոլիստների գործողությունները «Ատլետիկոյի»՝ Չեմպիոնների լիգա անցնելու տոնակատարության ժամանակ։ Ինչպես հայտնի է, Կառլո Անչելոտտիի թիմը հաղթեց 11 մետրանոցներով։
«Ինձ դուր չեկավ «Ռեալի» խաղացողների որոշ գործողությունները. Պետք է հարգել մրցակցի երկրպագուներին։ Ես նման բաներ չեմ սիրում։ Հասկանալի է, որ տրիբունաներում «Ռեալի» երկրպագուներ կային, բայց ես տեսա որոշ ժեստեր, որոնք ինձ դուր չեկան:
Ես նրանց մասին չեմ խոսի։ Պետք է հաղթել ճիշտ արժեքներով»,- Զեեդորֆի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Արսենալի» հետ։ Առաջին խաղը կկայանա Լոնդոնում, իսկ պատասխան խաղը՝ Մադրիդում։