«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի պատասխան խաղում «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0։2) ամփոփել է հանդիպումը։
«Բայերը» ընդհանուր 0։5 հաշվով պարտվել է երկու խաղում և դուրս մնացել մրցաշարից։
«Առաջին խաղակեսում մենք փորձում էինք ինչ-որ բան անել։ Մենք մոտ էինք գոլ խփելուն և շատ դրվագներ ունեինք։ Մենք կարող էինք առաջինը գոլ խփել։ Խաղադաշտում լարված էր, բայց տղաները լավ գործեցին։ Իսկ «Բավարիայի» առաջին գոլից հետո ամեն ինչ իսկապես բարդացավ։
Չեմպիոնների Լիգան մի մրցաշար է, որտեղ սխալներ թույլ չես տալիս, և մենք դրանցից շատ ենք թույլ տվել։ Պետք էր ինչ-որ աչքի ընկնող բան ստեղծել, բայց չստացվեց։ Բայց խաղն ինքնին լավն էր։ Հմտության պակաս չկար, արդյունավետության պակաս կար։
Մեր թիմն ու ակումբը նկատելիորեն զարգանում են։ Հաջորդ քայլը կարող է լինել ամենադժվարը։ Մենք պետք է իրատես լինենք։ Մենք ցանկանում ենք մրցունակ լինել աշխարհի լավագույնների հետ։ Մենք պետք է գնանք մեր ճանապարհով։ Պետք չէ մտածել, որ այսօր ինչ-որ աղետ է տեղի ունեցել»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։