«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին խոսել է մանկունիանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին։
«Սա ծանր մրցաշրջան է: Չի կարելի հերքել, ամբողջ մրցաշրջանը դժվար էր: Բայց նոր մարզիչ եկավ, և նա ինձ շատ է դուր գալիս: Այն, թե ինչպես է նա իրեն դրսևորում, ինչպես է շփվում լրագրողների հետ, դա իսկապես հիանալի է։
Կարծում եմ՝ հիմա գլխավորը ընթացիկ մրցաշրջանն ինչ-որ կերպ հաղթահարելն է։ Հուսով եմ, որ դրանից հետո նրա թիմը գլխավորելու ոճն ավելի շատ կկիրառվի, և ակումբը նոր խաղացողների հետ պայմանագիր կկնքի՝ առաջ շարժվելու համար»,- Ռունիի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։