«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է մանկունիանցիների երիտասարդ հարձակվող Ամադ Դիալոյի մասին։
«Թարմ և ֆանտաստիկ խաղացող: Նայեք, թե ինչ գոլեր է նա խփում, որքան ստեղծագործական է խաղում ու քրտնաջան աշխատում խաղադաշտում։ Ես կցանկանայի թիմում տեսնել նրա նման ևս մի քանի խաղացողների»,- ասել է Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիալոն կարողացել է ինը գոլ խփել իր ակումբի կազմում բոլոր պաշտոնական մրցաշարերում։