«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է կատալոնացիների բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի՝ «Ոսկե Գնդակի» անվանակարգում հաղթելու հնարավորությունների մասին։
«Ռաֆինյան ինձ համար այս պահին բոլորից առաջ է։ Չեմպիոնների Լիգայում նա խփել է 11 գոլ։ Մոհամեդ Սալահը մեծ թեկնածու է, Քեյնը՝ թեկնածու, Դեմբելեն՝ հավանական։ Եթե դու լավ ես հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում և նաև հաղթում քո լիգան, ապա ակնհայտ է, որ դու հնարավորություն ունես։ Բայց Ռաֆինյան այժմ իր լավագույն մարզավիճակում է՝ բազմաթիվ գոլերով և ընդամենը մեկ 11 մետրանոցով»,- Անրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։