Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին 11 մետրանոցներով 1։4 հաշվով (հիմնական ժամանակը՝ 0։1)։
ՈւԵՖԱ-ն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել փարիզցիների դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային։ Նա երկու սեյվ կատարեց 11 մետրանոց հարվածաշարում՝ կասեցնելով Կերտիս Ջոնսի և Դարվին Նունեսի հարվածները։
Հատկանշական է, որ այս թիմերի դիմակայության առաջին խաղում լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը։ Մերսիսայդցիների դարպասապահն այդ խաղում 9 սեյվ կատարեց՝ դարպասն անառիկ պահելով (0։1)։