Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ մադրիդցիները հետաքրքրված են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշով։ Մադրիդյան ակումբը 20-ամյա պորտուգալացուն տեսնում է որպես ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել Տոնի Կրոսին։
Գերմանացին ավարտել է կարիերան անցյալ տարի։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Նևեշին Էդուարդո Կամավինգայի հետ փոխանակելու հնարավորությունը՝ մադրիդյան թիմից 20 միլիոն եվրո հավելավճարով։ Միաժամանակ ՊՍԺ-ն չի պատրաստվում բաց թողնել իր ֆուտբոլիստին։