«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Դիոգո Դալոտը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 25-ամյա ֆուտբոլիստի ելույթներին հետևում են Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները, հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։
Վենսան Կոմպանին և Կառլո Անչելոտտին բարձր են գնահատում պորտուգալացու կարողությունները, ով կարող է խաղալ պաշտպանության երկու եզրերում։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։