Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Չելսին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։

TodoFichajes-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը 25-ամյա պորտուգալացուն ճանաչել է որպես հիմնական թիրախ՝ 2025 թվականին իր հարձակումն ուժեղացնելու համար։

Այս տարվա սկզբին «Միլանը» մերժեց «Չելսիի» 75 միլիոն եվրոյի առաջարկը Լեաուի համար։

«Ռոսոներիները» պատրաստ կլինեն ամռանը վաճառել աստղային հարձակվողին 100 միլիոն եվրոյով, եթե թիմը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճի։