Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան Չեմպիոնների Լիգայի նոր ռեկորդ է գրանցել բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում Չեմպիոնների Լիգայում խփած գոլերի քանակով բրազիլացիների մեջ առաջին տեղն է զբաղեցրել։

Նա այժմ 11 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Ռաֆինյան շրջանցել է Ռիվալդոյին և Նեյմարին, ովքեր 1999/20 և 2014/15 մրցաշրջաններում 10 գոլ են խփել համապատասխանաբար։