«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Opta Sports-ի փոխանցմամբ՝ Յամալը դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Յամալը գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց «Բենֆիկայի» դեմ խաղում 17 տարեկան 241 օրականում՝ գերազանցելով Բրիլ Էմբոլոյի՝ 2014-ին սահմանած ռեկորդը (17 տարի 263 օրական)։
Երկու հանդիպումների արդյունքով «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» և վաստակեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։