Լամին Յամալ․ «Այդ պահին ես ցանկանում էի հարվածել դարպասին, բայց Ռաֆինյան այն վերածեց գոլի»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ամփոփել է հանդիպումը։

«Այս խաղում իմ թիմակիցները կատարեցին աշխատանքի մեծ մասը։ Իմ օգնությո՞ւնը․ Այդ պահին ես ցանկանում էի հարվածել դարպասին, բայց Ռաֆինյան այն վերածեց գոլի»,- 17-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բարսելոնան» հաղթեց 3։1 հաշվով։ Առաջին խաղում կատալոնական թիմն նույնպես հաղթել էր՝ 1։0։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կհանդիպի «Լիլ» – «Բորուսիա» զույգի հաղթողի հետ։