«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է թիմակից Պեդրիի մասին՝ ասելով, որ իսպանացին արժանի է «Ոսկե Գնդակին»։
«Պեդրին ավելի շատ է արժանի «Ոսկե գնդակին», քան ցանկացած այլ ֆուտբոլիստ։ Նրա դասն ակնհայտ է, բոլորը գիտեն, թե ինչ յուրահատուկ ֆուտբոլիստ է նա»,- Գավիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Պեդրին անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։