Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բայերի» դեմ պատասխան խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է OptaJoe-ը՝ Քեյնը դարձավ երկրորդ անգլիացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայում 50 արդյունավետ գործողության հեղինակ է դարձել (39 գոլ և 11 գոլային փոխանցում)։
Դեյվիդ Բեքհեմը Չեմպիոնների Լիգայում դարձել է 52 արդյունավետ գործողության հեղինակ (16 գոլ և 36 գոլային փոխանցում)։