Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին Euro-2026-ի որակավորման փուլում Երևանում հանդիպեց Ղազախստանի ընտրանու հետ և հաղթեց մրցակցին 4։2 հաշվով։
Մեր ընտրանու կազմում գոլերով աչքի ընկան Նիկիտա Խրոմիխը (3) և դարպասապահ Ալբերտ Աղաջանովը (1):
Հայաստանի հավաքականն այս հաղթանակի շնորհիվ որակավորման փուլում գրավեց խմբում առաջին հորիզոնականը և նվաճեց Euro-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ Euro-2026-ի եզրափակիչ փուլը կանցկացվի 2026 թվականի հունվարի 20-ից փետրվարի 7-ը՝ Ռիգա և Կաունաս քաղաքներում։
Սա պատմական նվաճում է ֆուտզալի Հայաստանի հավաքականի համար, որը միայն Euro-2026-ի որակավորման փուլի 6 հիանալի հանդիպումների արդյունք չէ։ Այն հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ՝ մարզչական շտաբի և մեր ընտրանու ֆուտզալիստների երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունք է։