Ճապոնիայի հավաքականի վինգեր Կաուրո Միտոման հայտնվել է «Բավարիայի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Չելսիի» տեսադաշտում: Այս մասին հայտնում է Japanese Football-ը։
Ձմռանն անգլիական ակումբը մերժել էր «Ալ Նասրի»՝ մոտ 100 մլն եվրոյի առաջարկը, իսկ հիմա «Բրայթոնը» պատրաստ է դիտարկել թիմի առաջատար Կաուրո Միտոմային վերաբերող տրանսֆերային առաջարկները, եթե ստանա նվազագույնը 80 մլն եվրոյի առաջարկ։ «Չելսին» իր հերթին պատրաստ է 90 մլն եվրո առաջարկել ճապոնացու համար։
Սակայն այժմ նշվում է, որ «Բրայթոնը» պատրաստ չէ բաժանվել իր առաջատարից և նոր պայմանագիր է ցանկանում կնքել Կաորու Միտոմայի հետ՝ մինչև 2030 թվականը։