Այսօր՝ մարտի 12-ին, կկայանան Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։
Խաղային օրվա ընթացքում կկայանա չորս հանդիպում․
21:45 / «Լիլ» – «Բորուսիա Դորտմունդ»
00:00 / «Ասթոն Վիլա« – «Բրյուգե»
00:00 / «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ»
00:00 / «Արսենալ» – ՊՍՎ
Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էին վաստակել՝ «Բարսելոնան», «Ինտերը», ՊՍԺ-ն և «Բավարիան»։
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին։