CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն պայքարը կշարունակի 1/4-ում․ «Լիվերպուլը» լքում է մրցաշարը 🎥

Չենպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին։

Հանդիպումը ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով 1։0 հաշվով։ Միակ գոլը հեղինակեց հյուրերի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում գրանցեց 1։1 հաշիվը։

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ կրկին գոլեր չգրանցվեցին։ Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ փարիզյան թիմի ֆուտբոլիստները ավելի դիպուկ գտնվեցին և հաղթեցին 4։1 հաշվով։

Խաղի տեսությունն՝

Քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն կմրցի «Ասթոն Վիլա» – «Բրյուգե» զույգի հաղթողի հետ։