Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լիլ» – «Բորուսիա» պատասխան հանդիպումն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով 1։2 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, և արդյունքում դրտմունդցիները նվաճեցին 1/4-րդ եզափակչում «Բարսելոնայի» հետ մրցելու ուղեգիր։
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ջոնաթան Դեյվիդը, սակայն երկրորդ կեսի 54-րդ և 65-րդ րոպեներին համապատասխանաբար Էմրե Ջանի և Մաքսի Բայերի խփած գոլերի շնորհիվ «Բորուսիան» հաղթանակ տարավ։