CHAMPIONS LEAGUE. «Ինտերը» և «Բավարիան» դուրս եկան քառորդ եզրափակիչ փուլ

Չենպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆեյենորդին»։ Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով 2։1 հաշվով։

Միլանյան թիմի կազմից աչքի ընկան Մարկուս Թյուրամը և Հաքան Չալհանօղլուն, իսկ հյուրերի միակ պատասխան գնդակը հեղինակեց Յակուբ Մոդերը։

Երկու դիմակայության արդյունքում «Ինտերը» հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով 2։0 հաշվով։

Մյունխենյան թիմի կազմից աչքի ընկան Հարի Քեյնը և Ալֆոնսո Դևիսը։

Երկու դիմակայության արդյունքում «Բավարիան» հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։

Հիշեցնենք, որ «Ինտերը» և «Բավարիան» կհանդիպեն միմյանց մրցաշարի քառորդ եզրափակիչում։