Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 11 մետրանոց հարվածաշարում 1։4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։
Տանտերերի հարձակվող Մոհամեդ Սալահը խաղի ավարտից հետո չի կարողացել զսպել արցունքները։
Հարձակվողը միակն էր, ով 11 մետրանոց հարվածաշարում գոլ խփեց Ջանլուիջի Դոննարումային։
«Լիվերպուլը» դուրս մնաց մրցաշարից, իսկ ՊՍԺ-ն քառորդ եզրափակչում կմրցի «Ասթոն Վիլա» – «Բրյուգե» զույգի հաղթողի հետ։