«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան հայտնել է, որ պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում։
«Ես Արտետային ասացի՞, որ կարող եմ խաղալ հարձակման գծում։ Դա կատակ էր։ Ես, իհարկե, կարող եմ առաջ խաղալ, բայց մենք դրա համար այլ ֆուտբոլիստներ ունենք։ Բայց եթե մարզիչն այդպես ասի, ես կխաղամ հարձակման գծում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սալիբան։
«Արսենալը» ներկայումս ունի երկու վնասվածք ունեցող կենտրոնական հարձակվող՝ Գաբրիել Ժեզուսը և Կայ Հավերցը։ Վերջին հանդիպումներում այս դիրքում է հանդես գալիս կիսապաշտպան Միկել Մերինոն։