Վենսան Կոմպանի․ «Երբ մենք խաղադաշտ ենք դուրս գալիս, մեր գլխավոր ցանկությունը հաղթելն է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բայերի» դեմ առաջիկա պատասխան խաղի մասին։

«Երբ մարզում ես «Բավարիան», հոգեբանորեն մի փոքր ավելի հեշտ է։ Այստեղ դուք միշտ ձգտում եք հաղթել։ «Բայերի» հետ խաղում մենք ցանկանում ենք հասնել այնպիսի արդյունքի, որը կօգնի մեզ առաջ գնալ։

Երբ մենք խաղադաշտ ենք դուրս գալիս, մեր գլխավոր ցանկությունը հաղթելն է»,- Կոմպանիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ՝ 3։0 հաշվով հաղթանակ է տոնել։