Վիկտոր Օսիմհենը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու նոր տարբերակ ունի

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում», կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել 26-ամյա նիգերիացի ռմբարկուի ծառայություններով։ «Թոշակառուները» մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող ձեռք բերել։

Հնարավոր գործարքը գնահատվում է 75 միլիոն եվրո։

Թուրքիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դառնալով՝ 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։