«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ապագայի մասին։ա
Ղեկավարն աջակցել է մասնագետին, չնայած թիմում տիրող անհաջողություններին։ Ըստ Ռեթքլիֆի՝ Ամորիմին խանգարում են միայն վնասվածքները։
«Երբ ես նայում եմ կազմին, կարծում եմ, որ նա իսկապես լավ աշխատանք է կատարում: Ես Ամորիմին համարում եմ ամենատաղանդավոր երիտասարդ մարզիչ։
Նա հիանալի մարզիչ է, և ես կարծում եմ, որ նա դեռ երկար կմնա այստեղ։ Կարծում եմ նրան պետք է հնարավորություն տալ»,- ասել է Ռեթքլիֆը BBC-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում վաստակած 34 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։