Առնե Սլոտ. «ՊՍԺ-ն ամենակատարյալ թիմն է, որին հանդիպել ենք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կարծում է, որ թիմը պետք է անցկացնի մրցաշրջանի իր լավագույն հանդիպումը ՊՍԺ-ի դեմ այսօր կայանալիք խաղում։

«Այո, ես իսկապես այդպես եմ կարծում, քանի որ ՊՍԺ-ն ամենակատարյալ թիմն է բոլոր նրանցից, ում մենք հանդիպել ենք: Ի՞նչ նկատի ունեմ կատարյալ ասելով:

Մենք հանդիպել ենք «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, և այնպես չէ, որ ՊՍԺ-ն շատ ավելի բարձր է նրանցից, այլ այն ինտենսիվությունն է, որով փարիզցիները հանդես են գալիս:

Նրանք ունեն շատ բարձր մակարդակի պատրաստվածություն և շատ լավ մարզիչ,- Սլոտի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։