Պեպ Գվարդիոլան Ռոդրիին փոխարինող է գտել

«Քրիսթալ Փելասի» 21-ամյա հենակետային կիսապաշտպան Ադամ Ուորթոնը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի ավելի հեղինակավոր ակումբ: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիտարկում է Ուորթոնին որպես իսպանացի Ռոդրի Էրնանդեսի երկարաժամկետ փոխարինող։

Transfermarkt-ը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։ Ադամի պայմանագիրը «Արծիվների» հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։ Ընթացիկ մրցաշրջանում Ուորթոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ ստանալով մեկ դեղին քարտ։