Մոհամեդ Սալահն իր ծառայություններն է առաջարկել իսպանական գրանդին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

Ինչպես հայտնում է Sport Diario-ն, հարձակվողի ներկայացուցիչները, ում պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ամռանը, ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել «Բարսելոնային»:

Նշվում է, որ Սալահը հանուն նման տրանսֆերի պատրաստ է ընդունել իր աշխատավարձի զգալի կրճատումը։ Աղբյուրը նշում է նաև, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը կողմ է նման ստորագրմանը։ Այս մրցաշրջանում Սալահը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։