«Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Sport Diario-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողի ներկայացուցիչներն արդեն նրա ծառայություններն են առաջարկել կատալոնական ակումբի ղեկավարությանը։ Աղբյուրը հայտնում է, որ եթե Սալահը տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա հարձակվողը ստիպված կլինի աշխատավարձի զգալի կրճատում կատարել, որպեսզի իսպանական գրանդը կարողանա բավարարել Լա Լիգայի ֆինանսական պահանջները։
Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» դեմ չի լինի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, քանի որ ակումբին գրավում է նրա փորձը և նրա ֆուտբոլի որակը, սակայն լուրջ երկխոսություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատալոնացիների դժվարությունների պատճառով աշխատավարձը նվազեցվի։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։