«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր․ «Ներողություն եմ խնդրում Էրիկ տեն Հագի հետ կապված որոշման համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոստովանել է, որ անցյալ ամառ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ պայմանագրի երկարաձգումը սխալ էր։

«Մենք որոշ սխալներ ենք թույլ տվել, բայց կարծում եմ, որ մեծ մասամբ այն ամենը, ինչ անում ենք, ճիշտ է ակումբի համար:

Համաձայն եմ, որ Էրիկ տեն Հագի հետ կապված որոշումները սխալ էին և ներողություն եմ խնդրում:

Կարծում եմ՝ մենք դա շտկել ենք, և այսօր բոլորովին այլ տեղում ենք»,- ասել է Ռեթքլիֆը BBC-ին։