«Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է հռոմեական թիմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը բանակցություններ են վարում և մոտ են նոր պայմանագիր ստորագրմանը։
Այս մրցաշրջանում Պարեդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։