Հայտնի է Յոզուա Կիմիխի ապագան «Բավարիայում»

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մոտ ժամանակներս կերկարաձգի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման։ Հստակեցվում է, որ 30-ամյա գերմանացու նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հունիսը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։