Ջեյդոն Սանչոն նշել է լոնդոնյան ակումբում հանդես գալու առավելությունները

«Չելսիի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն խոսել է լոնդոնյան ակումբում հանդես գալու առավելությունների մասին։

«Ես անչափ երջանիկ եմ, որ այստեղ եմ և խաղում եմ «Չելսիում»։ Մարեսկան մեզ ստիպում է զգալ, որ տանն ենք, և դա հեշտ չէ ասել յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։

Մենք դարձել ենք մեկ մեծ ընտանիք։ Տղաները հրաշալի են, և յուրաքանչյուր օր հաճելի ու ուրախ է անցնում», – ասել է անգլիացին, ով նախկինում հանդես է եկել «Բորուսիայում» և «Մանչեսթեր Յունայթեդում»։