Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, թե ով է իր սիրելի ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս «Բենֆիկայում»

«Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել դի Մարիան առողջական խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը։

Այս մասին մեկնաբանություն է տվել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Նա իմ սիրելի ֆուտբոլիստներից է։ Չեմ խոսի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղադաշտում չեն լինի։ Չնայած իր տարիքին՝ Դի Մարիան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» ու «Բենֆիկան» պատասխան հանդիպումը կանցկացնեն այսօր՝ 21։45-ին։