Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել եվրոպական այլ ակումբում։ «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, ֆրանսիական ակումբը պատրաստ է «Ատլետիկոյին» առաջարկել մոտ 20-25 միլիոն եվրո հարձակվողի տրանսֆերի համար։
Անտուան Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026 թվականի կեսերին։
Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։