«Մանչեսթեր Սիթիին» մամուլը կապում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։ Ինչպես հայտնել է Sky-ը, «Քաղաքայիները» 22-ամյա խաղացողին ներառել են տրանսֆերային նպատակների ցուցակում:
Նշվում է, որ Կամավինգայի CAA Stellar գործակալությունը սերտ կապեր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ և վերջերս նպաստել է Օմար Մարմուշի տեղափոխությանը անգլիական ակումբ։
Միաժամանակ, աղբյուրը գրում է, որ Էդուարդո Կամավինգան դեռ չի որոշել՝ ցանկանում է արդյոք այս ամառ հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։