Դիոգու Ժոտան խոսել է այս մրցաշրջանում Մոհամեդ Սալահի վիճակագրության մասին։
«Լիվերպուլի» եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:
«Սա զարմանալի է։ Կարծում եմ, այս պահին մարդիկ գրեթե դադարել են հաշվել, քանի որ նա պարզապես անհավանական բաներ է անում։ Ի վերջո մենք պարզապես կտեսնենք վերջնական թվերը:
Նա, անկասկած, ամենալավ մրցաշրջանն է անցկացնում բոլոր խաղացողներից, որոնց հետ ես խաղացել եմ: Տարբերությունն այնքան մեծ է, որ եկեք նայենք վերջնական թվերին։
Իհարկե, դա մեզ շատ է օգնել, քանի որ մենք գիտենք, որ կարող ենք շատ բանի համար հույս դնել նրա վրա՝ ստեղծելով պահեր, գոլեր խփել կամ գոլային փոխանցում կատարել: Ակնհայտորեն լավ է թիմում նման խաղացող ունենալը»,- ասել է «Լիվերպուլի» խաղացողը։