Դենզել Դյումֆրիսը հուսով է, որ «Ինտերն» այս մրցաշրջանում կնվաճի թրեբլը:
Այսօր «ներաձուրիները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կխաղան «Ֆեյենորդի» հետ։ Առաջին խաղում Ինտերը արտագնա հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
«Ակնկալում եմ, որ «Ֆեյենորդը» շատ ակտիվ կլինի և կփորձի փոխել արդյունքը։ Նրանք կորցնելու ոչինչ չունեն։
Պետք է խաղալ հաղթելու համար։ Ցանկանում եմ նվաճել բոլոր երեք գավաթները»,- ասել է «Ինտերի» եզրային պաշտպանը։