CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» հաղթեց նաև պատասխան խաղում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ🎥

Չենպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Բենֆիկային»։ Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով 3։1 հաշվով։

Թիմերի միջև կայացած առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան, ևս մեկ անգամ աչքի ընկավ Լամին Յամալը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Նիկոլաս Օտամենդին։

Այսպիսով, ընդհանում դիմակայությունում «Բարսելոնան» հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» քառորդ եզրափակիչում կմրցի «Լիլ» – «Բորուսիա» զույգի հաղթողի հետ։